News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5.212-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 882.347-ի: Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, Մոսկվայում վերջին օրվա ընթացքում դուրս է գրվել 1.278 հիվանդ, 344-ը` Խանտի-Մանսի ինքնավար շրջանում, 292-ը` Նիժնի Նովգորոդի շրջանում, 268-ը` Յամալո-Նենեց ինքնավար շրջանում, 220-ը` Իրկուտսկի շրջանում:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 129-ով` նախորդ օրվա 119-ի համեմատ, մահացել է ընդհանուր 14 855 հիվանդ: Մահացության մասնաբաժինը կազմում է վարակվածների ընդհանուր թվի 1.68 տոկոսը:

Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 14 մահվան դեպք Մոսկվայում, 12-ը` Արխանգելսկի մարզում, 10-ը`Սանկտ Պետերբուրգում, յոթը` Սվերդլովսկի շրջանում, վեցը` Ռոստովի մարզում, հինգը` Կրասնոյարսկի երկրամասում եւ Լենինգրադի մարզում, Ռուսաստանի Դաշնության եւս 37 մարզում մահվան դեքքերի թիվը չի գերազանցել չորսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Մադրիդում
Երկրի առողջապահության նախարարն իսպանական ցանկացած քաղաքի, այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի մակարդակը 500 դեպք կամ ավել է կազմում` 100 000 բնակչի հաշվով...
ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը
Օգնականը ակցիայի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը, ինչին քաղաքացիները համաձայնվել են…
Իրանում մեծանում է կորոնավիրուսով վարակումների թիվը
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3563 նոր դեպք, մահացել է 207 մարդ․․․
ՌԴ իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի դեմ քաղաքացիների պատվաստումն արագացնելու հնարավորությունը
Եթե մեկ ամսում պատկերը չվատթարանա, ապա «ռիսկի խմբերը», որոնք արդեն հիմա սկսել են պատվաստանյութը ստանալ, կարող են ընդլայնվել․․․
Ռեստորանների եւ բարերի վրդովված տերերը ցույց են անցկացնում Մարսելում
Նրանք պնդում են, որ Մարսելում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է, եւ Փարիզի կենտրոնական կառավարությունն անարդարորեն առանձնացնում է Մարսելը` կիրառելով վիրուսի դեմ պայքարի ամենախիստ միջոցները...
Արցախում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել
Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ…