News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 7-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կապան քաղաքի Մանուկյան փողոցից «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենա է առևանգվել։ Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ավտոմեքենան առևանգած 68-ամյա տղամարդը, Արծվանիկ բնակավայր չհասած, բախվել է ճամփեզրի բետոնե սյուներին ու վթարված մեքենան կայանել ճամփեզրին: Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է քննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել