News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հոնկոնգյան իշխանությունները խստորեն դատապարտում են ԱՄՆ-ի պատժամիջոցները Հոնկոնգի եւ չինացի պաշտոնյաների նկատմամբ եւ պատրաստ են աջակցել Պեկինին պատասխան գործողությունների հարցում: Այս մասին նշվում է տեղական վարչակազմի կողմից շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ամբողջովին աջակցում ենք կենտրոնական կառավարությանը պատասխան միջոցների ձեռնարկման հարցում»,- նշվում է հայտարարության մեջ: Վաշինգտոնի գործողություններն անվանելով «անամոթ եւ քամահրելի»` Հոնկոնգյան իշխանությունները դրանք «աղաղակող եւ կոպիտ միջամտություն» են անվանել ՉԺՀ-ի ներքին գործերին եւ երկկողմ հարաբերությունների խաթարման փորձեր:

«Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը խորապես ափսոսում է, որ ԱՄՆ կառավարության վերջին քայլը մեր բարձրաստիճան պաշտոնյաների դեմ բոլորովին անհարգալից փորձ է, որը կվնասի տարբեր մակարդակներում Հոնկոնգի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերություններին»,- նշվում է հայտարարության մեջ:

«ԱՄՆ կառավարության պնդումն առ այն, որ, այսպես կոչված, պատժամիջոցների կիրառումը պատասխան էր Հոնկոնգում ազգային անվտանգության օրենսդրության` ուժի մեջ մտնելուն, դա ոչ համոզիչ արդարացում է, որի հետ դժվար հաշվի նստել»,- ասված է տեղական վարչակազմի հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը եւ Սպիտակ տունը, օգտվելով անցյալ տարվա հունիսին Հոնկոնգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերից, «մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ինքնավարության պահպանման պատրվակով» մի շարք օրենքներ եւ հրամաններ ընդունեցին, որոնք ուղղված են հատուկ վարչական շրջանի դեմ: «ԱՄՆ կառավարության վերջին միջոցները կոպիտ եւ աղմկոտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին` օգտագործելով Հոնկոնգը որպես ռազմաճակատ Վաշինգտոնի հնարքներում ՉԺՀ- ի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծելու համար` ի շահ ամերիկյան որոշ քաղաքական գործիչների», - ասվում է հայտարարության մեջ:

«Հոնկոնգը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է: «Մեկ երկիր` երկու համակարգ» սկզբունքի պահպանումն ու իրագործումը բխում է Հոնկոնգի ժողովրդի շահերից եւ ներկայացնում է ողջ Չինաստանի ժողովրդի ընդհանուր ձգտումները»,- ընդգծել են վարչական շրջանի իշխանությունները:

Հոնկոնգի աշխատակազմի ղեկավար Քերի Լամը հայտարարել է, որ նա եւ իր կաբինետի անդամները չեն վախենում Միացյալ Նահանգների կողմից իրենց նկատմամբ կիրառված պատժամիջոցներից: «Մեզ չեն կարող վախեցնել»,- մեջբերում է նրա խոսքերը կառավարության մամուլի ծառայությունը:

«Մենք կատարում ենք ազգային անվտանգության պատվավոր պարտականությունը` պաշտպանելով ոչ միայն 7.5 միլիոն հոնկոնգցու, այլեւ մայրցամաքի 1.4 միլիարդ չինացիների կյանքն ու շահերը: Մեզ վախեցնել հնարավոր չէ»,- նշվում է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել