News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։

«Կալանավորման որոշումը մի բառով կնկարագրեմ` ապօրինի է, և պատահական չէր հենց Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի հերթապահության օրը միջնորդություն ներկայացնելն ու միջնորդության քննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելը։ Ամբողջոությամն ապօրինի է թե գործը, թե մեղադրանքը եւ այս կալանք կիրառելը, ապօրինությունների շղթա է, որեւէ հիմք չկար կալանավորման»,- ասաց փաստաբանը`հավելելով, որ իրենք բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Կոշեցյանին օգոստոսի 6-ի առավոտյան հրավիրել էր հարցաքննության՝ կասկածյալի կարգավիճակով, ժամը 09։00-ին նա ներկայացել է և 09։11-ին՝ ձերբակալվել։

Պաշտպանը հիշեցրեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահելը:

«Մեղադրանքի առումով էլ որեւէ հիմք չկա, ընդամենը իմ պաշտպանյալը իր կողմ քվեարկելու համար է կալանավորվել, որեւէ ցուցմունք չկա, ընդամենը սա է»,- հավելեց նա նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել