News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 7-ի լուրերի գլխավոր թողարկմանն անդրադարձ չկար Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին նշված է «Մեդիա պաշտպան» նախաձենությն ֆեյսբուքյան էջում։

«Երեկ ակտիվիստների ցույցերի 4-րդ օրն էր, ողջ օրը հանրության ուշադրության կենտրոնում Ամուլսարն էր, լրագրողները ժամեր են սպասել ցուցարարների հետ, որպեսզի ժամանեն «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները, վագոն-տնակները տարածքից հեռացվել են, ցուցարարներին միացել էին ջերմուկցիները, Ջերմուկի քաղաքապետը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիան» սխալվել է վագոն-տնակների տեղադրման հարցում։ Բոլոր լրատվամիջոցները երեկ անդրադարձել են թեմային, բացի Հանրային հեռուստաընկերությունից» , գրում է «Մեդիա պաշտպանը»։

Նախաձեռնությունը հիշեցնում է, որ վարչապետի մամուլի խոսնակին հարց էր ուղղվել, թե ինչու վարչապետը չի հանդիպում ցուցարարներին, նա պատասխանել էր, որ վարչապետը  հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«Ինչ վերաբերում է լուրերին հաջորդող Պետրոս Ղազարյանի հարցազրույցին, 3 օր անընդմեջ Բեյրութի թեման էր։ Երկու օր ուղիղ միացմամբ Պետրոս Ղազրյանն անդրադարձավ Բեյրութում տեղի ունեցող իրադարձություններին։ Երեկ հյուրընկալել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, մինչդեռ լուրերի ընթացքում ներկայացվող ռեպորտաժում արդեն նշվեց, որ նա մեկնելու է Բեյրութ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Ամուլսարի թեման, թերևս, ավելի առանցքային նշանակություն ուներ և Հանրայինը պարտավոր էր ներկայացներ այն թե’ լուրերի թողարկումներում, թե’ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի հաղորդման ֆորմատով», գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը եւ կոչ արել հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերությանը լիարժեք ներկայացնել հանրային հնչեղություն ունեցող իրադարձությունները, առաջնորդվել ոչ թե քաղաքական, այլ հանրային շահով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այդ քաղաքացու շուրթերով խոսել է «Լիդիանը». Սամսոնյանն արձագանքում է գնդեվազցիների մեղադրանքներին
Մենք որպես ԱԺ պատգամավորներ որեւէ լիազորություն չունենք հանքի շահագործման հարցում, այդ լիազորությունը…
Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ…
«Մի ֆինանսավորեք ցուցարարներին». Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների ակցիան ԱԺ-ի դիմաց
Ես երկու տարի չեմ աշխատել հանքում արդեն 3 մլն դրամ պարտք ունեմ, իսկ իրենք առանց աշխտելու կարողանում են իրենց ընտանիքը պահել…
Այս պահին ունենք Ջերմուկի կալանավորված 3 բնակիչներ, որոնց Երևանում մեղադրանքներ են առաջադրվում. Հայտարարություն
Հանդիպում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում, ժամը 17։00-ից սկսած...
Ամուլսարի ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին․ Շիրակ Բունիաթյան
Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի․․․
Փաշինյանն ընդունել է Lydian Canada Ventures ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր…