News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին. երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում, ռեպրեսիաների էին ենթարկում ՁԻԱՀ-ի կենտրոնի անձնակազմին, բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի իմ կոլեգաները՝ լռեցին և մենք ունեցանք այն ինչ ունենք՝ փլուզված ՁԻԱՀ-ի կենտրոն և մի քանի տասնյակ գործից ազատված բուժաշխատողներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

«Այսօր հերթը հասավ Մհերին և կրկին լռում է բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմը։

Բժիշկներ ջան, հույս ունեք, որ անձամբ ձեզ չե՞ն հասնի, անձամբ ձեզ չե՞ն կպնի։ Հույս ունե՞ք, որ չկայացած բժիշկ, բժշկին ատող, մասնագետներից սարսափող և զզվող, Աստծո կողմից բժշկի կոչում ստացած մարդկանց նկատմամբ նախանձից խեղդվող Ա․Թորոսյանը կդադարի՞ իր կործանարար գործունեությունը։

• Հակատուբերկուլոզային դիսպանսերներ,

• Ուռուցքաբանություն,

• ՁԻԱՀ-ի կենտրոն,

• Ծննդատներ,

• Ինֆեկցիոն ծառայություն,

• Մաշկավեներաբանական դիսպանսեր,

• Բազմաթիվ հարգված վաստակավոր բժիշկներ,

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ։

ՀԱՅ ԲԺԻՇԿ, այդ հաջորդը ԴՈՒ՛ էս։

ՁԱՅՆ ՀԱՆԻՐ, ԲԺԻՇԿ, ՔՈ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՒ ՎՐԱ ՈՏՔԵՐ ԵՆ ՍՐԲՈՒՄ», գրել է բժիշկ-համաճարակաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել