News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի աշխարհագրական ընկերության ստորջրյա հետազոտությունների կենտրոնի սուզորդները Ֆիննական ծոցի հատակից 18-րդ դարի ջինի շշեր են հանել: Արտեֆակտները գտնվել են հոլանդական առեւտրական նավի վրա, որը 50 մ խորությամբ է եղել, հայտնում է RG-ը։

Խորտակված առագաստանավը գտնվել է երկու տարի առաջ: Նավը, որը ենթադրաբար ուղեւորվելիս է եղել Սանկտ Պետերբուրգ, ընկած է մի կողքի վրա՝ առանց առագաստի եւ կայմի, սակայն հարյուրավոր ապակյա շշերի բեռով: Արդյունքում նրան տրվել է ոչ պաշտոնական «Շշեր» անունը:

Խորտակված նավի մանրամասն ուսումնասիրությունները սկսվել են օգոստոսին: Սուզորդները բարձրացրել են 18-րդ դարի ապակե շշերի զանգված` գործարանային եւ ձեռքով պատրաստված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել