News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հիմա փորձում են իմ շուրջ հերթական աղմուկը բարձրացնել, ամեն օր մի նոր բան են անում: Այս մասին ֆեյսբուքյան լայվվո ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին:

«Բնակարանս գնել եմ 2017 թվականին` երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագրով, հետագայում նախկին բնակարանս բավականին լավ գնով վաճառել եմ, ու գնել եմ նոր բնակարան: Գնել եւ վերանորոգել եմ այդ բնակարանը` ներգրավվելով բավականին մեծ վարկային միջոցներ: Դրա մասին իմ հայտարարագրի մեջ գրված է, բայց փորձում են ցույց տալ, թե` տեսե՜ք, տեսե՜ք, սրանք հարստացան»,- ասաց Ալեն Սիմոնյանը` նշելով, որ ինքը նաեւ երկար ժամանակ վարձով է ապրել:

Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է մեքենա գնել, բայց ոչ թանկարժեք. «Դրա համար կօգտագործեմ նախորդ մեքենայիս վաճառքից ստացված գումարը եւ նաեւ վարկայինմիջոցներ կներգրավեմ»:

Անդրադառնալով «Ուրարտու» խանութից իրեն վռնդելու միջադեպին, նա ասաց, որ նման միջադեպ տեղի չի ունեցել, սակայն կոչ արեց բոլոր խանութներին առանց դիմակի պաշտոնյաներին վռնեդել իրենց խանութներից:

Տպել