News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Վաղարշապատի ոստիկաններն   օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 16-ին մոտ, Էջմիածնի Մաշտոցի փողոցում գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել Ամբերդ գյուղի բնակիչներ 58-ամյա Մանվել Բաբայանի, 23-ամյա Մայիս Բաբայանի, 40-ամյա Վաչագան Մինասյանի, 39-ամյա Սարգիս Ճուղուրյանի և 23-ամյա Գևորգ Սեդրակյանի, 22-ամյա Արամ Սեդրակյանի միջև, փոխադարձ հնչել են հայհոյանքներ և հարվածներ: Նույն օրը, Ս. Ճուղուրյանը և Մանվել Բաբայանը Ամբերդ գյուղից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:

Վաղարշապատի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Մինասյանին և Մայիս Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկաններն ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել են փայտեր և ինչ-որ գործիքներ: Ըստ աղբյուրի՝  վիճաբանության մասնակիցներից Մանվել Բաբայանը Ամբերդ համայնքի ղեկավարն է, իսկ Մայիս Բաբայանը՝ նրա տղան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պաբլո Էսկոբարի զարմիկը 18 մլն դոլար է գտել, որը թաքցված էր իր հորեղբոր տներից մեկի պատի մեջ
Կոլումբիական լրատվամիջոցներին Էսկոբարը հայտնել է, թե սա առաջին դեպքը չէ, որ ինքը փող է գտնում հորեղբոր թաքստոցներում․․․
Իտալիայում գողացել են Հովհաննես Պողոս Երկրորդ պապի արյունով մասունքը
Արքեպիսկոպոս մոնսինյոր Ռենատո Բոկարդոն դիմել է երկրպագության առարկան գողացողներին՝ խնդրելով հնարավորինս շուտ վերադարձնել այն․․․
Ապամոնտաժել էր երկաթգծի փայտե հենակները. ոստիկանության բացահայտումը
Տուժած փակ բաժնետիրական ընկերությունից ընդունվել է հաղորդում։ Գողոնը հայտնաբերվել է...
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են դերասանի, որը կասկածվում է Տաջիկստանից տրանսգենդերի սպանության եւ անդամահատման մեջ
Քննիչների վարկածով՝ տղամարդը անդամակցել է ոչ ավանդական կապերի փակ միությանը․․․
Կրասնոդարում գնդակահարել են անշարժ գույքի խոշոր գործակալության բաժնի ղեկավարին ու նրա կնոջը, իսկ մարմինները նետել ջրհորը
Մարմինները՝ գլխին հրազենային վնավածքով գտնվել են սեպտեմբերի 17-ին Բելոզյորնի քաղաքամերձ գյուղի տարածքում ջրհորի մեջ․․․
Հռոմի Պապը ցանկանում է Սուրբ Մարիամին «ազատել» մաֆիայից