News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:10-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 64-ամյա Իսա Մուգդանի Ագդան, իր վարած Nissan մակնիշի բեռնատարով, Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում և վնասվածքներ չի ստացել:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վ. Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են…
Պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում
Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի նախկին և…
Իսակովի պողոտայում բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն. կա վիրավոր
Օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները…
«ՎԱԶ 2107»-ի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է (ֆոտո)
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն...
Վանաձորում 30-ամյա կինը տուն է վարձակալել, այնտեղ հրավիրել 28-ամյա տղամարդուն եւ… շորթում կատարել
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ…
Պերուական Անդերում 433 կգ կոկաին է հայտնաբերվել
Աշխարհի կոկայի տնկադաշտերի ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած է այսպես կոչված «Անդյան թմրանյութերի եռանկյան» մեջ...