News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կիրակի՝ օգոստոսի 9-ին, ընթանում են Բելառուսի նախագահի ընտրությունները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի գրանցված ընտրողների կեսից ավելին։ Երկրի ղեկավարը կընտրվի, եթե ընտրողների կեսից ավելին քվեարկի թեկնածուի օգտին։

Հինգ մարդ գրանցվել է որպես նախագահի թեկնածու՝ Անդրեյ Դմիտրիեւը, Աննա Կանոպացկայան, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան եւ Սերգեյ Չերեչենը։ ԿԸՀ-ում ձեւավորվել է 153 տարածաշրջանային եւ 5723 տեղական ընտրահանձնաժողով։ Ձեւավորվել է քվեարկության համար 5767 տեղամաս, այդ թվում՝ հանգստյան տներում, հիվադանոցներում եւ այլ վայրերում, 13-ը՝ զորամասերում, 44-ը՝ Բելառուսի սահմաններից դուրս։

Ընտրատեղամասերը կբացվեն 8.00-ին։ Ընտրություններին կարող է մասնակցել 6 836 585 մարդ։

Ընտրությունների ընթացքին կհետեւի 248 միջազգային եւ շուրջ 50 հազար ազգային դիտորդական ընկերություն եւ անհատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել