News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը չի ձգտում Չինաստանի հետ կոնֆլիկտի, Fox News-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարի Էսփերը։

«Մենք չենք ձգտում Չինաստանի հետ կոնֆլիկտի, սակայն մենք պետք է պաշտպանենք այն, ինչ ճիշտ է։ Մենք վերջապես պաշտպանում ենք մեր տնտեսական շահերը, արտերկրում մարդու իրավունքները, ապահովում ենք մեր անվտանգությունը, տարածաշրջանում հետաքրքրությունները»,-ասել է Էսփերը։ «Մենք խորին մտահոգություն ունենք այն հարցում, թե ինչպես է Չինաստանը հաղթահարել կորոնավիրուսը։ Մենք ակնկալում ենք թափանցիկություն, հասանելիություն եւ համագործակցություն, որպեսզի համոզվենք, որ մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, եւ անում ենք մեր ուժերի սահմանում ամեն ինչ դրա կրկնությունը կանխարգելելու համար»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել