News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

TikTok-ը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ Թրամփի վարչակազմի` բողոքարկելով նախագահի հրամանը հավելվածն ԱՄՆ-ում արգելելու մասին։

Տեսահավելվածը դատական հայց կներկայացնի արդեն օգոստոսի 11-ին, հաղորդում է NPR-ը։ Աղբյուրների խոսքով՝ հայցը կներկայացի Կալիֆոռնիային հարավային շրջանի դատարան, որտեղ գտնվում է TikTok-ի ամերիկյան մասնաճյուղը։

Նշվում է, որ հայցում գրված է, որ նախագահ Թրամփի գործողությունները հակասահմանադրական են, քանի որ ընկերությանն արձագանքելու հնարավորություն չի տրվել, ինչպես նաեւ հրամանն անհիմն է։ «Այն հիմնված է ենթադրությունների վրա, չկան փաստեր, միայն Չինաստանի մասին հռետորաբանության կրկնություն է»,-ասել է աղբյուրը։

Նախագահի հրամանի համաձայն՝ ԱՄՆ քաղաքացու եւ TikTok-ի միջեւ ցանկացած գործարքն արգելված է ազգային անվտանգության նկատառումներով։ Այն ուժի մեջ է մտնում 45 օր անց։

Այդ հրամանն արգելում է ամերիկյան գովազդատուներին օգտագործել հավելվածն ու ստիպում է Apple-ին եւ Google-ին հեռացնել այն բջջային հավելվածների իր խանութից։

ԱՄՆ-ում TikTok-ի 1000 աշխատակիցների աշխատավարձը կարող է սառեցվել անորոշ ժամկետով։ Դա կարող է ստիպել սեփականատերերին, ում շենքերում տեղակայված են հավեվածի գրասենյակները, դուրս հանել նրանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ