News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում վերջին օրվա ընթացքում COVID-19-ի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է 905-ով եւ հասել 100 477-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 3 012 412 դեպք, բուժվել է 2,28 միլիոն մարդ։ Բրազիլիան վարակվածների եւ վիրուսի հետեւանքով զոհերի թվով զբաղեցնում է աշխարհում 2-րդ հորիզոնականն ԱՄՆ-ից հետո, հաղորդում է Ինտերֆաքսը։

Բրազիլիայի Բարձրագույն դատարանը հայտարարել է վարակի տարածման հետեւանքով 100 հազարավոր զոհերի հիշատակի համար սուգ, ինչի մասին հայտարարել է թվիթերյան իր էջում։

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է վիրուսի տարածման վտանգը՝ անվանելով այն «մանր գրիպ»՝ քննադատելով կարանտինի սահմանափակումները, որոնք ընդունում էին երկրի մի քանի նահանգապետեր՝ ընդգծելով, որ այդ միջոցները կարող են վնասել տնտեսությանը։ Նախագահը նաեւ երկու ամսվա ընթացքում հեռացրել է աշխատանքից առողջապահության նախարարին, որը կողմ էր մեկուսացման խիստ կանոններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ