News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Սիրելի Սիեն Լուն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում ուրվագծեցինք Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության նոր ուղիներ՝ հիմնված մեր ժողովուրդների մեծ ներուժի վրա: 

Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր փորձառու և իմաստուն առաջնորդության ներքո Սինգապուրը կշարունակի  հաջողությունների ու առաջընթացի իր անշեղ ուղին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել