News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 24
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 8-ին մի քանի գողություններ են տեղի ունեցել Վանաձորում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 12 շենքի բակից գողը կամ գողերը 3-ից ավել ավտոտնակներ են թալանել, կոտրել են նույն շենքի բնակիչ, 44-ամյա Արամ Գ.-ին պատկանող ավտոտնակի դռան փականը, այնուհետև մտել այնտեղ և գողացել 6 հատ անվադող, իսկ ավտոտնակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի ձախ դռան փոքր ապակին կոտրելով, սրահից գողացել են դրամապանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամապանակի մեջ եղել է 200 հազար դրամ, բանկային և զեղչի քարտեր և 1 հատ սպորտային ատրճանակ, որը օրինական եղել է տիրոջը:

Ընդհանուր առմամբ՝ Արամ Գ.-ին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ գողերն ավտոտնակ են թալանում, սակայն չգիտես ինչու, ոչ միայն գողությունները չեն ավարտվում, այլ տեղի ոստիկանությունը չի կարողանում կամ չի ցանկանում բացահայտել ու վերջ տալ այս գողությունների շղթային: Գողությունների մասին իմանալով՝ ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ, բայց դե հույս էլ չունենք որ կբացահայտվի: Ամեն նման դեպքերից հետո նույն ոստիկանության դեմքերը գալիս են դեպքի վայր, արձանագրում հանցագործությունները, հույս տալիս, որ կբացահայտվի, սակայն այդ ամենը «գրվում է սառույցին»:

Բնակիչներն ու ոստիկանները գողերի կողմից գողացված անվադողերի մի մասը հայտնաբերել են դեպքի վարի հարևանությամբ գտնվող Տանձուտ գետում: Բնակիչները հույս ունեն, որ գոնե այս անգամ տեղի ունեցածը կբացահայտվի. «Հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու դիմել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ աջակցության և գործին վերահսկողություն սահմանելու նպատակով, քանի որ տեղի ոստիկանությունը էս գործերը «դբա լավը» չի տանում, նկատի ունենք այն բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու փաստը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են դերասանի, որը կասկածվում է Տաջիկստանից տրանսգենդերի սպանության եւ անդամահատման մեջ
Քննիչների վարկածով՝ տղամարդը անդամակցել է ոչ ավանդական կապերի փակ միությանը․․․
Կրասնոդարում գնդակահարել են անշարժ գույքի խոշոր գործակալության բաժնի ղեկավարին ու նրա կնոջը, իսկ մարմինները նետել ջրհորը
Մարմինները՝ գլխին հրազենային վնավածքով գտնվել են սեպտեմբերի 17-ին Բելոզյորնի քաղաքամերձ գյուղի տարածքում ջրհորի մեջ․․․
Հռոմի Պապը ցանկանում է Սուրբ Մարիամին «ազատել» մաֆիայից
Ոստիկանները Մասիսում խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել
Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել իր օգտագործման համար…
Ռուսաստանում հայտնաբերվել է հանցավոր խումբ, որի կազմում Հայաստանի քաղաքացիներ են եղել
Դերերի բաշխման համապատասխան՝ հանցագործները անօրինական ծառայություններ են մատուցել օտարերկրյա քաղաքացիներին՝ Մոսկվայում եւ Մոսկովյան մարզում նրանց բնակությունը օրինականացնելու համար․․․
Ադրբեջանի գլխավոր գողի ժառանգը հայտարարել է «կայսրության» նկատմամբ իր իրավունքների մասին
Նամիկը Գուլիի կարտելի միակ լիիրավ սեփականատերն է...