News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը կարգելի 101 տեսակի ռազմատեխնիկայի ներկրումը ներքին արտադրությունն ավելացնելու եւ զենքի արտադրության մեջ ինքնապահովումը մեծացնելու նպատակով, հաղորդում է AP-ը։

Պաշտպանության նախարար Ռաջնաթխ Սինգխը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստվում է աստիճանաբար սահմանել էմբարգո որոշակի ռազմական ներկրումների համար 2020-2024 թվականների ընթացքում։

«Մեր նպատակն է իրազեկել Հնդկաստանի պաշտպանական արդյունաբերությունը զինված ուժերի սպասվող պահանջմունքների մասին, որպեսզի նրանք ավելի լավ նախապատրաստվեն նպատակի իրացմանը»,-գրել է Սինգխը թվիթերում։ «Դա մեծ քայլ է դեպի ինքնապաշտպանությունը»։

Մայիսին Հնդկաստանը հայտարարել էր, որ համաշխարհային ընկերությունները կարող են ներդնել մինչեւ 74 տոկոս երկրի պաշտպանական արտադրության ոլորտում առանց կառավարության հաստատման՝ հույս ունենալով, որ նոր քաղաքականությունը կներգրավի առաջատար տեխնոլոգիաներով օտարերկրյա ընկերություններին։

Այնուհետեւ կառավարությունը հայտարարել էր, որ Հնդկաստանը կդադարեցնի զենքի ներկրումը, որը կարող է ինքնուրույն արտադրվել երկրի ներսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ