News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան Քազեմ Գարիբաբադին կոչ է արել ՄԱԳԱՏէ-ին ներկայացնել զեկույց «դեղին քեք» վերամշակող գործարանի կառուցման Սաուդյան Արաբիայի գաղտնի ծրագրի մասին, հաղորդում է Mehr-ը։

«Չնայած նրան, որ Սաուդյան Արաբիան ունի ՄԱԳԱՏէ-ի հետ համաձայնագիր, այն խուսափում է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի հետաքննությունը եւ թույլ չի տալիս իր միջուկային գործունեության որեւէ ուսումնաիրություն»,-ասել է նա՝ նշելով, որ Սաուդյան Արաբիան մշակում եւ իրացնում է գաղտնի միջուկային ծրագիր։ Նրա խոսքով՝ գաղտնի գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։

Գարիբաբադին կոչ է արել Սաուդյան Արաբիային մնալ թափանցիկ եւ պահպանել ՄԱԳԱՏԷ-ի շրջանակում իր պատրավորությունները։

«Դեղին քեք»-ը չոր ուրանի փոշի է, որը ստանալու համար ուրանի հումքը լուծում են քիմիական լուծույթի մեջ, այնուհետեւ չորացնում ստացված նստվածքը։ «Դեղին քեք»-ը միջանկյալ ապրանք է, որն անհրաժեշտ է հարստացված ուրանի արտադրության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ