News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դեմ որոշ պատվաստանյութեր կներարկվեն պացիենտներին առանց պատշաճ ստուգման, համարում է Բիլ Գեյթսը։ Նրա խոսքով՝ շտապում են նաեւ Չինաստանն ու Ռուսաստանը։ Հարուստ երկրներում կորոնավիրուսի համավարակի ավարտը կնկատվի 2021 թվականի վերջում, մնացած երկրներում՝ եւս մեկ տարի այց՝ 2022 թվականի վերջում, հաղորդում է Forbes-ը։ Գեյթսի կարծիքով՝ կան մտահոգություններ, որ կհաստատվեն նախատիպերը, որոնք իրականում անվտանգ չեն կամ անարդյունավետ են։

«Չինաստանն ու Ռուսաստանը վատ ուղի են որդեգրել։ Վստահ եմ, որ աշխարհում ինչ-որ տեղ կլինեն պատվաստանյութեր, որոնք կներարկվեն պացիենտներին առանց ընդհանուր հետեւողական հետազոտման։ Մեզ հարկավոր է եւս երեք կամ չորս ամիս փորձարկումների երրորդ փուլի համար, որպեսզի պարզապես ավելի լավ ուսումնասիրվեն կողմնակի ազդեցությունները»,-նշել է Գեյթսը։

Մեկ տարվա տարբերությունը Գեյթսը բացատրում է նրանով, որ պատվաստանյութերը մատչելի չեն լինի եւ հեշտությամբ չեն տարածվի ամբողջ աշխարհում արտադրության եւ ծավալների հետ կապված բարդությունների պատճառով։ Ներկայում նշվում է, որ այդ պատվաստանյութն իրականում կանխարգելում է վարակվելը, սակայն կան դեռեւս բազմաթիվ հարցեր, թե որքան ժամանակ է տեւում դրա պաշտպանությունը, որքան արդյունավետ է այն տարեցների համար եւ ինչպիսի կողմնակի ազդեցություն կարող է այն ունենալ, այդ թվում՝ երկարաժամկետ, հայտարարել է Գեյթսը։

Արդյունավետ դեղամիջոցներից են, ըստ միլիարդատիրոջ, էբոլայի դեմ ռեմդեսիվիրն ու դեքսամետազոնը։ Այլ հակավիրուսային դեղամիջոցները կարտադրվեն երկու-երեք ամիս անց, հայտնել է միլիարդատերը։ Նրա խոսքով՝ նոր դեղամիջոցներն, այնուամենայնիվ, հիմնված են ռեմդեսիվիրի կամ դեքսամետազոնի վրա, քանի որ դեռեւս միայն դրանք են ցույց տվել դրական արդյունք COVID-19-ի բուժման դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 276077, վերջին մեկ օրում` 3842 նոր թեստավորում...
«Իրատես». Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում
Ախր ո՞նց, էլի, ո՞նց կարող էր այդպես վարվել...
Սինգապուրը հույս ունի արհեստական բանականության միջոցով փրկել զբոսաշրջությունը
Քաղաք-պետությունը փորձում է փրկել զբոսաշրջության ոլորտը եւ հույս ունի, որ արհեստական բանականությունը կօգնի անվտանգ վերադարձնել զբոսաշրջիկներին․․․
Իտալական Alitalia ավիաընկերությունը COVID-ի ախտորոշման թեստավորում անցած չվերթներ է գործարկում
Օդանավակայանում թեստավորում անցած ուղեւորներն արդյունքները կստանան 30 րոպեից...
Թռիչքների վերսկսման հարցի լուծումը մատուցվում է բացառապես քաղաքական հարթության մեջ. Հայաստանում ՌԴ դեսպանություն
Նրանց համար, ովքեր իսկապես հետաքրքրված են օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հարցում, ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան…
Ջոնսոնը «կանաչ» հեղափոխությունը կորոնավիրուսին պատասխան է անվանել
«Նոր արդյունաբերական կանաչ հեղափոխությունը ստեղծված իրավիճակից միանգամից դուրս գալու հնարավորություն է»․․․