News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անվանել է որպես երկրի բարոյական պարտք բոլոր աշակերտների համար դպրոցների շուտափույթ բացումը։

«Այս համավարակը հեռու է ավարտից, եւ վերջինը, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ, թուլանալն է,-գրել է Ջոնսոնը Mail on Sunday թերթում հրապարակված իր հոդվածում։-Սակայն այժմ, երբ մենք գիտենք բավականին, որպեսզի անվտանգ բացենք դպրոցները, դա անելը մեր բարոյական պարտքն է»։

Բրիտանիայում դպրոցները փակվել էին մարտի վերջում բոլոր աշակերտների համար, բացի առանցքային ոլորտների աշխատակիցների երեխաների։ Հունիս-հուլիս ամիսներին դասարաններ էին վերադարձել 4-7 եւ 10-11 տարեկան երեխաները, հաղորդում է BBC-ը։

Սեպտեմբերին դպրոցներն իրենց դռները պետք է բացեն բոլոր երեխաների համար, սակայն կառավարության խորհրդականները նախազգուշացնում են, որ դա կստեղծի ռիսկեր հասարակության մեջ կորոնավիրուսի նոր տարածման համար։

Սակայն Բորիս Ջոնսոնը պնդում է, որ հիվանդության նոր բռնկումների դեպքում ռեստորաններից, ակումբներից հետո՝ ամենավերջում պետք է փակվեն դպրոցները եւ պետք է բացվեն առաջին հերթին, հայտնում են կառավարությունում աղբյուրները։

Ըստ Ջոնսոնի՝ կրթության եւ երեխաների հոգեկան առողջության ռիսկն ավելի բարձր է, քան հասարակության համար կորոնավիրուսի ներկայացրած ռիսկը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ