News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Տասնամյակներ շարունակ Քրայսթչերչում (Նոր Զելանդիա) պաշտոնապես աշխատել է հրաշագործ, սակայն այժմ, երբ նա արդեն 87 տարեկան է, ցանկանում է հանգստի գնալ։

1998 թվականից ծնունդով Մեծ Բրիտանիայից Յան Բրեքենբերին ստացել է տարեկան 10 400 դոլար «հրաշագործության» համար։ Նա սկսել է անվանել իրեն հրաշագործ, երբ տեղափոխվել է Նոր Զելանդիա 1970-ականներին, հաղորդում է CNN-ը։
«Ամեն օր աշխարհը դառնում է ավելի լուրջ, ուստի այժմ զվարճանքն ամենահզոր բանն է աշխարհում»,-ասել է Բրեքենբերին՝ մտորելով այն մասին, որ իր աշխատանքը մարդկանց զվարճացնելն է։

Նրա ամենահավանական ժառանգորդը՝ 39-ամյա Արի Ֆրիմանը, որը դասավանդում է կիթառ եւ նվագում երաժշտական խմբում, արդեն նկատվել է քաղաքում Բրեքենբերիի կողքին՝ դարձյալ կրելով գլխարկ եւ թիկնոց, ինչպես հրաշագործի իսկական աշակերտը։

Քրայսթչերչի քաղաքային խորհրդի տվյալներով՝ Բրեքենբերիի պաշտոնական պարտականությունների մեջ ներառված է տեղական միջոցառումների եւ զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաեւ բարձրաստիճան անձանց ողջունելն ու նրանց հետ ծանոթացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել