News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի արաբական միապետությունները նամակով դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ (ԱԽ)՝ խնդրելով երկարաձգել Իրանին զինամթերք մատակարարելու էմբարգոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին։

Նրա տեղեկություններով՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը (ՊԾԱՊՀԽ), որին անդամակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Բահրեյնը, Քուվեյթը եւ Քաթարը, դիմել է ՄԱԿ-ի ԱԽ՝ պահանջելով երկարաձգել Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն։ Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ «էմբարգոն [Թեհրանի նկատմամբ] պետք է պահպանվի այն պատճառով, որ Իրանը շարունակում է զինել ապստամբներին եւ անօրինական խմբավորումներին» տարածաշրջանի երկրներում։

2015 թվականի հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն ընդունել էր 2231 բանաձեւն՝ ի աջակցություն իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ), որը սահմանափակել է Թեհրանի ատոմային գործողությունները բացառապես քաղաքացիական նպատակով։ Մասնավորապես, բանաձեւով նախատեսված է հնգամյա զենքի էմբարգո Իրանի նկատմամբ, որի ժամկետը պետք է սպառվի 2020 թվականի հոկտեմերի 18-ին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ ԱԽ նախագահին նամակ է ուղղել, որում ասվում է Իրանի նկատմամբ էմբարգոն երկարաձգելու հիմքերի բացակայության մասին։ Լավրովն ընդգծել է, որ չկան ո՛չ իրավական, ո՛չ այլ պատճառներ դրա համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ