News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ Անվտանգության խորհրդի  փոխնախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջն արգելափակվել է վրացի օգտատերերի համար, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Օգտահաշիվը դարձել է անհասանելի կոնկրետ տարածաշրջանի համար օգոստոսի 8-ին։ Վրացական ԶԼՄ-ները ենթադրում են, որ դա կապված է Մեդվեդեւի հրապարակման հետ, որը նվիրված էր ռուս-վրացական պատերազմի 12-րդ տարելիցին։ Քաղաքական գործիչը, որը 2008 թվականի օգոստոսին զբաղեցրել է ՌԴ նախագահի պաշտոնը, համեմատել է Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում Վրաստանի գործողությունները Ռուսաստանին պատերազմ հայտարարելու հետ։

«Մթավարի» հեռուստաալիքը նշում է, որ վրացի օգտատերերի շրջանում այդ գրառումն առաջացրել է զայրույթ․ հարյուրավոր մարդիկ արտահայտել են իրենց վրդովմունքը մեկնաբանություններում։

«Թաբուլա» ինտերնետային պարբերականը նշում է, որ նախքան արգելափակումը Մեդվեդեւի էջի ադմինները «մաքրել» էին այն․ հեռացրել էին հրապարակման բոլոր բացասական, այդ թվում՝ անպարկեշտ մեկնաբանությունները։ Պահպանվել էին նրանք, որոնք չէին հակասում օգոստոսյան պատերազմի մասին Կրեմլի պաշտոնական դիրքորոշմանը։

Այժմ Վրաստանում գտնվող օգտատերերը չեն կարող դիտել Մեդվեդեւի էջը կամ որոնման միջոցով գտնել այն։ Մյուս երկրների համար ռուս քաղաքական գործչի էջը հասանելի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ