News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մահաթմա Գանդիի ակնոցը կվաճառվի աճուրդում։ East Bristol Auctions-ի աշխատակիցները գտել են ակնոջը հասարակ ծրարի մեջ, հաղորդում է BBC-ը։

Աճուրդի գծով մասնագետ Էնդրյու Սթոուն հայտնել է, որ ակնոցը, որը գնահատվում է ավելի քան 15 000 ֆունտ ստերլինգ, ընկերության ամենակարեւոր գտածոն էր։

Նրա խոսքով՝ սեփականատերը «գրեթե սրտի կաթված է ստացել», երբ նրան հայտնել են դրա արժեքը։ Նա նշել է, որ սեփականատերն ասել է իրեն, որ ակնոցը փոխանցվել է սերնդեսերունդ իր ընտանիքում, երբ նրա բարեկամները հանդիպել են Գանդիին 1920-ականներին Հարավային Աֆրիկա նրա այցի ժամանակ։ «Մենք ուսումնասիրել ենք ամսաթվերը, անգամ օրը, երբ Գանդին սկսել է կրել ակնոցը»,-ասել է նա։ Դա, ամենայն հավանականությամբ, նրա առաջին ակնոցներից էր»։

Սթոուն ասել է, որ ակնոցն առաջացրել է մեծ հետաքրքրվածություն, հատկապես, Հնդկաստանում։

Ակնոցը կվաճառվի առցանց աճուրդի միջոցով օգոստոսի 21-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ