News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաշխարհային գերտերությունները պարտավոր են աջակցել Լիբանանի ժողովրդին Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո, քանի որ դա վերաբերում է երկրի ապագային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հովանավորների արտահերթ համաժողովի ժամանակ։

Մակրոնը նշել է, որ միջազգային արձագանքը պետք է համակարգվի ՄԱԿ-ի կողմից։ «Այսօր մեր խնդիրը արագ եւ արդյունավետ գործելն է, համակարգելն այդտեղ, որպեսզի այդ օգնությունը հնարավորինս արագ հասնի լիբանանցիներին»,-ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ օգնության առաջարկը ներառում է օգոստոսի 4-ի պայթյունի անկողմնակալ, հավաստի եւ անկախ հետաքննություն։

Պայթյունի հետեւանքով ավերվել են ամբողջական թաղամասեր, 250 000 մարդ մնացել է առանց տանիքի, վնասվել են ձեռնարկություններ եւ ոչնչացել ցորենի պաշարներ։

Բեյրութի վերականգնումն, ըստ ամենայնի, կարժենա միլիարդավոր դոլարներ։ Տնտեսագետները կանխատեսում են, որ պայթյունը կարող է ոչնչացնել երկրի ՀՆԱ-ի մինչեւ 25 տոկոսը։

Բազմաթիվ լիբանանցիներ դժգոհ են կառավարության արձագանքից եւ ասում են, որ աղետն ընդգծել է կոռումպացված քաղաքական էլիտայի անփութությունը։ Շաբաթ ցուցարարները ներխուժել են նախարարություններ Բեյրութում եւ ավերել Լիբանանի բանկերի ասոցիացիայի գրասենյակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ