News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ընդդիմության առաջնորդները կտրուկ քննադատության են ենթարկել «Վրացական երազանք» իշխող կուսակցությանն Ախալքալաքում զանգվածային անկարգություններից հետո։ Ընդդիադիրների կարծիքով՝ հանցավորության աճը անպատժելիության եւ ընտրողական արդարադատության հետեւանք է, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ին, որոնք նախորդել է Կուլիկամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը։ Սպանվածի բարեկամներն ու համագյուղացիները որոշել էին վրեժ լուծել հարձակվողներից։ Նրանք հրկիզել էին հյուրանոցն ու քաղաքի կենտրոնում չորս տուն, վնասել մի քանի ավտոմեքենա։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Իրմա Ինաշվիլին համարում է, որ երեկվա իրադարձությունները վկայում են, որ պետություն չի կարող վերահսկել եւ պայքարել քրեական տարրերի դեմ։

«Անկարգությունները շարունակվել են նաեւ հիվանդանոցում, որից 15 մետր հեռու գտնվում է անվտանգության ծառայության գլխավոր վարչությունը։ Այնտեղ տասնյակ մարդիկ շարունակել են հաշվեհարդար տեսնել միմյանց հանդեպ։ Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ այրվել են տներ, հյուրանոցներ, իսկ պետությունը չի կարողացել դադարեցնել այդ կոնֆլիկտը։ Դա նշանակում է, որ Ախալքալաքում տեղի ունեցածի պատկերը Վրաստանում ներկայիս իրավիճակն է․ պետությունը, ամբողջ իշխանությունը կորցրել է քրեական տարրերի նկատմամբ վերահսկողությունը։ Հանցագործներն իրենց զգում են երկրի տեր եւ տիրակալ»,-հայտարարել է Ինաշվիլին։

Նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունում համարում են, որ հանցագործությունների աճը քրեական աշխարհի հետ իշխանությունների ուղիղ շփման հետեւանք է։ Խաթիա Դեմանոիձն պնդում է, որ իշխող կուսակցությունն օգտագործում է «փողոցի մարդկանց»։

«Իշխանությունն իրենց նպատակներն իրացնելու համար օգտագործում է քրեական աշխարհի հետ կապ ունեցող փողոցի մարդկանց։ Անպատժելիության, օրենքի շրջանցման եւ ընտրողական արդարադատության այդ նշանները հանգեցրել են նրան, որ ոստիկանությունն ամբողջովին քայքայվել է, ինչպես եւ պետական ինստիտուտները»,-հայտարարել է Դեկանոիձեն։

«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն նույնպես մեկնաբանել է Ախալքալաքում անկարգությունները։ Նա եւս ուշադրությունը սեւեռել է հանցավոր իրավիճակի վրա։

«Ոստիկանությունը չի վերահսկում քրեական իրավիճակը, նրանք միայն ստանում են քաղաքական հրահանգներ։ Նրանց ասում են, որ հանցագործներին պետք է ազատ արձակել, իսկ հետո տեղի է ունենում այն, ինչ կատարվեց։ Դա դարձել է անտանելի։ Մարդիկ վախենում են զբոսնել երեխաների հետ, դուրս գալ փողոց երեկոյան։ Այդ անօրինությունը կավարտվի հոկտեմբերի 31-ին։ Ոստիկանությունը պետք է վերադարձնի իր արժանապատվությունը»,-ասել է Վաշաձեն։

27-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով բերման է ենթարկվել մեկ մարդ։ Հետաքննվում է նաեւ զանգվածային անկարգությունների փաստը։ Մեղավորներին բացահայտելու եւ բերման ենթարկելու ուղղությամբ քննչական գործողությունները շարունակվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ