News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Համացանցում բացառիկ կադրեր են հրապարակվել  երեկ Ախալքալաքում տեղի ունեցած մասշտաբային ծեծկռտուքից ու սպանությունից:

Նշենք, որ Ախալքալակում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վարդիկ Մարաբյանի սպանությունից հետո, եւս մեկ 27-ամյա հայ էլ ձերբակալվել է:

Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում սպանություն կատարելու մեջ կասկածվող Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։

Ամբողջ գիշեր քաղաքում հատուկջոկատայիններն են հսկել:

Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:

Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ