News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ես կոչ եմ անում բանակի հրամանատարին «դադարել կատարել այդ մաֆիայի հրամանները», հայտարարել է նախօրեին ի նշան կառավարության գործողությունների դեմ բողոքի՝ մանդատը վայր դրած Լիբանանի պատգամավոր Պոլա Յակուբյանը, հաղորդում է MTV հեռուստաալիքը։

«Կա մարդկանց «կոտրելու» որոշում, ինչի մասին վկայում են երեկվա իրադարձությունները։ Այս իշխանությունը հանցավոր է, եւ այդ մաֆիան չի կարող գոյություն ունենալ․ այն, ինչ տեղի է ունենում այսօր, աննախադեպ է։ Տրամաբանությունն այն է, որ մեզ հասած աղետն ուժեղ է բոլոր քաղաքական պաշտոններից։ Ես կոչ եմ անում բանակի գլխավոր հրամանատարին դադարել կատարել այդ մաֆիայի հրամանները եւ այդկերպ ճնշել մարդկանց»,-ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր վերսկսվել են բողոքի ցույցերը Բեյրութում։ Ցուցարարները ներխուժել են երկու նախարարություններ եւ փորձել անցնել ցանկապատը խորհրդարանի շենքի մոտ։ Ցուցարարներին ցրելու համար գործադրվել է բանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ