News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանության նկատմամբ զանգվածային անկարգությունների եւ բռնության կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել, հայտարարել է Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը, փոխանցում է Sputnik-Բոլառուս-ը:

«Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել ներքին գործերի մարմինների աշխատակիցների նկատմամբ անկարգությունների եւ բռնությունների փաստերի առթիվ: Այսօր երեկոյան նրանք տեղի են ունեցել Մինսկ քաղաքում եւ երկրի մի շարք այլ շրջաններում»,- Նոսկեւիչի հայտարարությունը մեջբերում է ԲելՏա պետական գործակալությունը:

Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ անկարգություններին մասնակիցներին սպառնում է մինչեւ 8 եւ 15 տարվա ազատազրկում:
Ըստ Նոսկեւիչի` «բոլոր անօրինական գործողություններն ուղեկցվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններով, որոնցից տասնյակ մարդիկ վիրավորվել են»:

Նա նշել է, որ իրավախախտումներն ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, դիմադրությամբ  իշխանությունների ներկայացուցիչներին, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ստուգումների ընթացքում որպես զենք գրանցվել են աղբարկղեր, նստարաններ, ձողեր, ճարմանդաքարեր, ապակե շշեր եւ դյուրավառվող հեղուկներ:

«Ներկայումս դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 քննիչ»,- ասել է քննչական կոմիտեի ղեկավարը:

Ըստ Քննչական կոմիտեի ղեկավարի` «կասկածյալներից եւ արդեն ձերբակալվածներից շատերն ալկոհոլային հարբածության վիճակում են»: Առգրավվել են տեսախցիկների ձայնագրությունները: Հայտնաբերվել եւ շարունակում են հայտնաբերվել անկարգություններին մասնակցած անձինք: Նրանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական, ասել է ՔԿ-ի ղեկավարը:

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցության փաստերով քրեական գործեր են հարուցվել Բելառուսի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի տարբեր մասերով:

«Պատասխանատվությունն այս գործողությունների համար համապատասխանաբար մինչեւ 8 եւ 15 տարվա ազատազրկումն է»,- ասել է Նոսկեւիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ