News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ազգային օրակարագ» կուսակցության համահիմննադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարյուր տարի առաջ այս օրը, Փարիզի արվարձան Սևրում կնքվեց հաշտության պայմանագիր՝ մի կողմից Օսմանյանյան կայսրության, մյուս կողմից դաշնակից տասներեք պետությունների միջև, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատերազմել էին Օսմանյան կայսրության դեմ, և միացյալ ուժերով հաղթել նրան։

Այս պայմանագրի 88-93 հոդվածներով ոչ միայն ճանաչվում էր հայկական անկախ պետությունը, այլև կայսրության հայաբնակ մարզերի մի զգալի մասը (այսօրվա Հայաստանից մոտ երեք անգամ ընդարձակ տարածք) հանձնվում էր Հայաստանին՝ միացյալ հայկական պետություն ստեղծելու և այդ տարածքներում հայահավաք իրականացնելու նպատակով։

Ցավոք, Սևրի հաշտության պայմանագրին հաջորդած իրադարձությունները ոչ միայն ի չիք դարձրեցին այս պատմական ձեռքբերումը, այլև ի վերջո բերեցին Հայաստանի անկախության և նույնիսկ մինչև պայմանագրի կնքումը հանրապետության կողմից արդեն իսկ վերահսկվող տարածքների զգալի մասի կորստին։

Այս ցավալի զարգացումներում մեծ դեր խաղաց ներհայկական երկպառակությունները, սեփական ուժերի նկատմամբ վստահության պակասը, նաև բոլշևիկյան խառնակչությունը, և մեծագույն ջանքերի գնով ձեռք բերված այս նվաճումը մնաց թղթի վրա, իսկ հայության իղձերը՝ անկատար։ Չնայած դրան, Սևրի պայմանագիրը, և նրանում ամրագրված հայության իրավունքները շարունակում են կարևոր ուղենիշ հանդիսանալ մեր ազգային նպատակների տեսանկյունից, և չեն կորցրել իրենց կարևորությունը։

Այս իրավունքները մինչ այժմ էլ չեն վերականգնված, և թեև պայմանագիրը չի իրականացվել, այն մեզ բարոյական ուժ է տալիս և գիտակցություն, որ աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության դեպքում, մենք նորից կարող ենք վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, և պահանջել մեր արդար հասանելիքը։ Սակայն, այս անգամ, մեր պահանջը պետք է ամրագրենք իրական ուժով, և այդ ուժը պետք է կերտենք ամեն օր, մեր ամեն գործողությամբ, այդ դեպքում ապագայի պայմանագրերը ոչ միայն կգրվեն մեր օգտին, այլև ի վերջո իրականություն կդառնան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ