News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա: Այս մասին այսօր տեսահամաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ մարտահրավերների հետ կբախվի տնտեսությունը, ինչպես նաեւ ճգնաժամի խորությունից: «Հաշվի առնելով հաճախորդների հետ բանկերի վերանայված պայմանագրերը՝ հարվածը պետք է ոչ այնքան ուժեղ լինի, քան առաջին ալիքի ժամանակ, եւ ռիսկերն ավելի կառավարելի կլինեն: Ինչ վերաբերում է հնարավոր հետճգնաժամային ակնկալիքներին, դրանք դրական են»,-նշեց նա:

Նա նշեց, որ հունիսի 1-ի դրությամբ բանկերը վերանայել են 550 հազար ֆիզիկական անձանց եւ 17,5 հազար իրավաբանական անձանց համար վարկային պայմանագրերի պայմանները: Ընդհանուր առմամբ վերանայվել է 980 հազար վարկային պայմանագիր 1,3 տրիլիոն դրամի չափով: Հաճախորդների մոտ 30 տոկոսն օգտվել է պայմանագրերի պայմանների վերանայման հնարավորություններից:

«Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները վերացնելու հարցով միջոցառումների 1-ին եւ 2-րդ ծրագրերով բանկերը բավարարել են 98 մլրդ դրամի չափով ավելի քան 26 հազար հայտ, այսինքն՝ միջինում տրվել է 4,5 մլն դրամի վարկ: 1-ին ծրագրով բավարարվել է 66 մլրդ դրամի չափով 1071 հայտ, 2-րդ ծրագրով՝ ավելի քան 20 հազար հայտ 32 մլրդ դրամի չափով»,-եզրափակեց ՀԲՄ տնօրենը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ