News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր այսօր՝ օգոստոսի 10–ին, Սևրի պայմանագրի ստորագրման 100–ամյակի կապակցությամբ իրենց ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարները տեղադրել են Միացյալ Հայաստանի քարտեզի պատկերով և « Sèvres 100, արդար հատուցում», «Սևրի պայմանագիրը ողջ է» գրություններով շրջանակների մեջ:

Ֆրանսիայի Սևր քաղաքում, որտեղ 100 տարի առաջ ստորագրվել է հայության համար կարևորագույն այս փաստաթուղթը, այսօր տեղի կունենա «Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակը և Հայկական հարցի ու Մերձավոր Արևելքի ճգնաժամի լուծման ուղիները» թեմայով միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանս։ Նոր կորոնավիրուսային հիվանդության «COVID-19» համաճարակի տարածման սպառնալիքի և օտարերկրյա քաղաքացիների կողմից ֆրանսիական սահմանի հատման խստագույն սահմանափակումների կապակցությամբ, գիտաժողովը կանցկացվի առցանց՝ հիմնականում տեսակոնֆերանսի միջոցով։ Միջազգային գիտադիվանագիտական կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն հասարակական և քաղաքական գործիչներ, խորհրդարանների պատգամավորներ, դիվանագետներ, լրագրողներ, առաջատար փորձագետներ` քաղաքագետներ, պատմաբաններ, իրավաբաններ և մշակութաբաններ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Լիբանանից և այլ երկրներից, ինչպես նաև սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ:

Նախատեսվում է գիտաժողովի արդյունքներով  ընդունել նաև վերջնական բանաձև` դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներին, Սևրի խաղաղության պայմանագիրը ստորագրած կառավարություններին և խորհրդարաններին, և միջազգային հանրությանն ուղղված կոչ:

Հիշեցնենք, որ Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ինչպես Սևրի պայմանագիրը, այնպես էլ դրանից բխող՝ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ ԱՄՆ նախագահի իրավարար որոշումը  թեև չիրագործվեցին, այնուհանդերձ, դիվանագիտական այդ փաստաթղթերը Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումն են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ