News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում ցուցարարներին կառավարել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Չեխիայից: Նրա խոսքով՝ երեկ նախագահական ընտրությունները նման էին տոնի, ակայն որոշ մարդիկ փորձեցին փչացնել այն: Այս մասին Լուկաշենկոն ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Բելթա»-ն:

«Շնորհակալ ենք, որ չնայած աշխարհում տիրող վիճակին՝ Դուք եկաք, ինչպես իսկական գեներալ, որպեսզի հետեւեք ընտրությունների ընթացքին: Ես բարձր եմ գնահատում Ձեր առաքելությունը: Դուք տեսաք, որ մենք ցանկանում էինք տոն նվիրել մարդկանց, եւ նրանք իսկապես օգտվեցին»,-ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ մարդիկ ընտրատեղամասեր էին գնում ընտանիքներով, երեխաների հետ: «Հասկանում եք, դա տոն է, սակայն որոշ մարդիկ փորձեցին փչացնել այն: Մենք արտասահմանից զանգեր ենք ֆիքսել: Զանգել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Չեխիայից, կներեք արտահայտության համար, կառավարել են նրանց՝ ոչխարներին: Նրանք չգիտեն՝ ինչ են անում, և նրանց սկսում են կառավարել»,-հավելել է Բելառուսի նախագահը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ