News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ 

«Բավականին երկար էի պայքարում հույզերիս դեմ, որոնք ինձ մոտ հայտնվեցին Փաշինյանի 2005 թվականի սարսափազդու հոդվածի ընթերցումից հետո։ Միանգամից ասեմ, որ բոլոր խոսակցություններն այն մասին, իբր դա Փաշինյանը չի գրել, եւ իրականում հոդվածը 2011 թվականին նրա անվան տակ հրապարակել է պատգամավոր Արման Բաբաջանյանը, ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ կա հոդվածի սքրինը։ Կաշխատեմ զուսպ լինել։ Դա սարսափելի դժվար է, բայց կաշխատեմ։ Բացարձակապես չեմ պատկերացնում, թե ինչ աստիճանի աղքատացման, նվաստացման եւ ատելության պետք է ժողովրդին հասցրած լիներ Հայաստանի նախորդ իշխանությունը, որպեսզի այդ իսկ ժողովուրդն իր ձեռքերով իշխանության բերեր մի մարդու, որն ունակ էր նման բան գրելու։

Հայաստանի՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 35 տոկոսը որպես իր առաջնորդ է ընտրել մի մարդու, որը կոչ է արել մոռանալ ինքներս մեզ, մոռանալ, թե ով ենք մենք եւ որտեղից, մարդու, որը կոչ է արել թքել նախնիների գերեզմաններին։ Հուսադրում է, որ հենց 35 տոկոսը, այլ ոչ թե ժողովուրդն, ինչպես սիրում են կրկնել նրա «մանկլավիկները», սակայն դա էլ է չափազանց շատ։ Նախորդ իշխանությունն, ի դեմ Սարգսյանի, պարտավոր է պատասխան տալ ժողովրդի առաջ նաեւ այն բանի համար, որ գիտակցաբար օրինականացրել է մանր լրագրողի՝ նրան խորհրդարանական ամբիոնը տրամադրելով։ Հավանաբար, այն նույն պատճառով, որով փակում էր ռուսական դպրոցները Հայաստանում`Արեւմուտքում ինչ-որ մեկին ցույց տալու համար, որ իր մոտ ամեն ինչ ժողովրդավարական հիմքերի վրա է։

Եվ շարունակել է ստել եւ թալանել սեփական ժողովրդին։ Իսկ հետո՝ իշխանության փոխանցման շուրջ պայմանավորվածություն՝ Սարգսյանի անձեռնմխելիության դիմաց։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ Քոչարյանի կալանքի ֆոնին, որը մարտի 1-ին կատարել է իր սահմանադրական պարտականությունները, ոչ ոք ձեռք չի տալիս Սարգսյանին։ Խնամքով սափրված Փաշինյանի բախտը փիարի մասնագետների հարցում բերել է, որոնք նրան խորհուրդ են տվել մորուք պահել, «խակի» գույնի հագուստ կրել եւ աջ ձեռքը վիրակապել։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան հերոս Մոնթեի հայտնի լուսանկարում է։ Նույնիսկ խորհրդային ոսկե տարիներին, երբ հանրապետությունը բարգավաճում էր, անկախություններից եւ ղարաբաղյան պատերազմներից առաջ, մարդը, որի գլխում կարող էին այնպիսի մտքեր ծնվել, ինչպիսիք արտահայտված են Փաշինյանի հոդվածում, լավագույն դեպքում կարող էր ծնողներից պատժվելու կամ լեռնային գյուղում պապիկի մոտ ոչխար արածեցնելու արտաքսվելու հույս ունենալ։

Վատագույն դեպքում՝ բակի տղաների կողմից ամենօրյա ծեծ եւ հետագա կյանք հոգեբուժարանում։ Ես, ի դեպ, վստահ եմ, որ Փաշինյանին մանկությունում հաճախ են ծեծել եւ տեղին են ծեծել։ Ես կարծում եմ, որ ներկայիս ընդդիմադիրներն, ընդհանուր առմամբ, մարդիկ են, որոնց կանայք հաճախ չեն տվել, եւ նեղացրել են բակի երեխաները։ Մեծանալով շրջապատի վրա մշտական նեղվածության մեջ՝ նրանք այդ զգացմունքը սուբլիմացնում են ցանկացած իշխանությունների դեմ մշտական և հաճախ անիմաստ պատերազմի զգացումով։ Ժողովուրդը նրանց սովորաբար «աբիժնիկ» է ասում։

Այս հոդվածը եւ Փաշինյանի մի շարք այլ վաղ գործեր կարդալուց հետո ինձ համար պարզ դարձավ նրա հակառուսական գործողությունների հիմնարար սկզբունքը: Այստեղ խնդիրը Ռուսաստանը չէ: Նա միշտ դեմ էր Հայաստանին: Այն Հայաստանը, որը մենք գիտենք եւ գիտեինք, այն Հայաստանը, որը մեր նախնիներն են թողել մեզ եւ իրենց կյանքի գնով փորձել են փրկել, եւ պահպանել են` նույնիսկ ներկայիս, կտրված տեսքով: Նրա, ինչպես եւ նրա ուսուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար մահացու վտանգավոր է ժողովրդի պատմական հիշողությունը, ինչը բազմիցս հայերին ստիպել է ոտքի կանգնել` պաշտպանելու իրենց հայրենիքը` Վարդան Մամիկոնյանից մինչեւ արդեն հիշատակված Մոնթեն:

Փաշինյանը հայկական հող է ուղարկվել գուցե Սորոսի, գուցե հենց սատանայի կողմից` նպատակ ունենալով խթանել գլոբալիզմի գաղափարները` գաղափարներ, որոնք պետք է վերափոխեն ժողովուրդների եզակիությունը ինչ-որ միջին մի բանի, որ արմատներ չունի: Այն ամենը, ինչը կանգնած է այս գաղափարի ճանապարհին, պետք է ոչնչացվի` կրոն, պատմություն, ազգային գրականություն` որպես այս նույն պատմության պահապան, ընտանիք:

Հիշո՞ւմ եք, թե Փաշինյանն առաջինն ինչ արեց իշխանության գալուց հետո: Նա մեղադրեց եկեղեցուն եւ Կաթողիկոսին կոռուպցիայի մեջ: Նրա շները քաշքշում էին Կաթողիկոսի հագուստը, կեղտոտ հայհոյանքներ էին գոռում նրա դեմքին: Փաշինյանը վստահ էր, որ, սկսելով եկեղեցու ապասրբականացումից` որպես Հայաստանի ամենակարեւոր ինստիտուտ պետականության դարավոր բացակայության պայմաններում, որը իրականացնում էր ամբողջ աշխարհով ցրված հայերին միավորելու գործառույթը, նրա համար հետագայում ավելի հեշտ կլիներ ոչնչացնել Հայաստանի հիմքերը: Փառք Աստծո, ժողովուրդը մեծամասամբ մերժեց այդ հարձակումները, եւ Առաքելական եկեղեցին կրկին դիմակայեց, ինչպես միշտ, իր գրեթե երկու հազար տարվա պատմության ընթացքում:

Հիմա հերթը պատմությանն ու գրականությանն է: Հայաստանում այլեւս այնպիսի դասագրքեր չեն լինի, ինչպիսիք են «Հայաստանի պատմությունը» եւ «Հայ գրականությունը»: Գրականության եւ պատմության դասագրքերում կլինեն գլուխներ: Հայեր, ձեզ իսկապե՞ ս դա դուր է գալիս: Սթափվեք: Չէ թր դուք գիտեք, որ այս բոլոր փոփոխությունները ստեղծվել են հայ-թուրքական համատեղ հանձնաժողովների աշխատանքի հիման վրա, որոնց գոյությունը  մինչեւ վերջերս հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ ամենասարսափելի մղձավանջի մեջ:

Ամենատարբեր միջոցներով քարոզելով ԼԳԲՏ համայնքի արժեքները`՝ Փաշինյանը հասցնում է հիմնական հարվածը` հարված հայ ընտանիքի պահպանողական հիմունքներին: Հայ ընտանիքը մարդկանց ողբերգական պատմության պատճառով սերնդից սերունդ փոխանցում էր նախնիների մասին տեղեկությունները` այն ողբերգության եւ մարդկային ոգու բարձրագույն դրսեւորումների մասին, որոնց ականատեսն են նրանք եղել: Ոչնչացնելով այն` դու դիտավորյալ դադարեցնում ես այդ տեղեկատվության փոխանցումը, եւ այդ գործն ավելի վտանգավոր է, քան խորհրդավոր հրդեհն Ազգային գրադարանում, որտեղ պահվում էին ցեղասպանության մասին փաստաթղթերը:

Եթե ​​ուշադիր կարդաք Փաշինյանի 2005 թվականի նույն հոդվածը, պարզ է դառնում, որ հիմա Հայաստանում տարօրինակ ոչինչ տեղի չի ունենում: Փաշինյանը պարզապես ժամանակի իր մտքերը տեղափոխում է գործնական հարթություն: Քանդելով հայկական պետականությունը եւ ինքնությունը` նա ֆիզիկապես չի կարող կողմ լինել Ռուսաստանի հետ Հայաստանի մերձեցմանը` մի երկրի, որը բարձրաձայն հայտարարել է եւ անում է ամեն ինչ, որպեսզի իր տարածքում երբեք չհաղթեն գլոբալիզմի պսեվդոլիբերալ գաղափարները: Ամփոփելով ասվածը` ես կցանկանայի դիմել Հայաստանի Հանրապետության ամենահզոր ինստիտուտին` դրա բանակին: Բանակ, որը վաստակել է ողջ հասարակության սերն ու հարգանքը երկրի անվտանգության համար իր ամենօրյա հոգածության համար, բանակ, որը անկախության տասնամյակների ընթացքում բազմիցս ապացուցել է ամբողջ աշխարհին, որ հերոսության եւ ինքնամոռացության ոգին, հին ժամանակների եւ սովետական ​​դարաշրջանի մեծ հրամանատարների հետ գենետիկ կապը ոչ մի տեղ չի կորել, բանակ, որն ամեն օր արյուն է թափում պաշտպանելով սահմանները: Միթե չե՞ք տեսնում, թե ուր է տանում այս մարդը: Չե՞ք հասկանում, որ եթե այսպես շարունակվի, ապա լավագույն դեպքում շատ շուտով ներկված սորոսականները կսկսեն ծիածանի դրոշակ խրել ձեր հրացանների մեջ, իսկ վատագույն դեպքում դուք պարզապես պաշտպանելու բան չեք ունենա:

Ես հավատում եմ հնագույն ժողովրդի իմաստությանը, որն իր կյանքում բազմաթիվ թշնամիներ եւ դավաճաններ է տեսել: Ես հավատում եմ, որ ոչ ոք, թեկուզեւ մանր վախկոտ սադրիչը, չի կարողանա ոչնչացնել այն, ինչը մեր նախնիների արյան օվկիանոսի գնով է հաջողվել պահպանել:
Վերջում ուզում եմ դիմել քեզ` Նիկոլ: Քեզ անպայման դատելու են: Քեզ համար ավելի լավ կլինի, եթե դատավորը Հայաստանում լինի, մեր ժողովուրդը տաք է, բայց մեծահոգի: Բախտդ բերի, քսան տարի կստանաս եւ կապրես կյանքդ բանտում բոլորի կողմից թքակոծ: Բայց, ամենայն հավանականությամբ, դու կորոշես փախնել: Այդ ժամանակ ամեն ինչ այլ կերպ կլինի, Նիկոլ: Վերընթերզի Հայաստանի պատմությունը, որը դու իսկապես ատում ես: Մի փոքր գլուխ, թե որն էր Թալեաթ փաշայի վերջը: Շատ ուսանելի պատմություն է»,- գրել է Տիգրան Քեոսայանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ