News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2020 թվականի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթը կազմել է 40,6 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 2,2 մլրդ դրամով կամ 5,7%-ով: 2020 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 17 մլրդ դրամ կամ 74,2%: Այս մասին տեսահամաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5,6%-ով (891 մլրդ դրամ), երկրորդ եռամսյակում աճը կազմել է 29 մլրդ դրամ կամ 3,4%:

«Դեպոզիտների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3,5 տրիլիոն դրամ: 2020-ի առաջին կիսամյակում՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը նվազել է 112 մլրդ դրամով կամ 3,1%-ով, երկրորդ եռամսյակում՝ 73 մլրդ դրամով կամ 2,1%-ով: Դրամային դեպոզիտների ծավալը կազմել է 46%, արժութայինը՝ 54%:

Բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են գրեթե 6 տրիլիոն դրամ: 2020-ի առաջին կիսամյակում աճը կազմել է 191 մլրդ դրամ կամ 3,3%, երկրորդ եռամսյակում՝ 89 մլրդ դրամ կամ 1,5%:

2019-ի առաջին կիսամյակի համեմատ պարտավորությունների ընդհանուր գումարն աճել է 145 մլրդ դրամով կամ 2,9%-ով, երկրորդ եռամսյակում՝ 60 մլրդ դրամով կամ 1,2%-ով:

Վարկային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 3.8 տրիլիոն դրամ: Բանկերում վարկային ներդրումներն առաջին կիսամյակում ավելացել են 28 մլրդ դրամով կամ 0,7%-ով, երկրորդ եռամսյակում՝ 9 մլրդ դրամով կամ 0,2%-ով: Վարկերի 41%-ը տրվել է ֆիզիկական անձանց, 45%-ը՝ տնտեսությանը:  

Առաջին եռամսյակում հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 13%, շինարարության ոլորտում վարկերը՝ 17%, գյուղատնտեսության ոլորտում՝ 11%:

Հունիսին չաշխատող վարկերի ծավալը եղել է 4,67%, անցած տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը չի փոխվել: Այս կիսամյակ ամենամեծ ցուցանիշը գրանցվել է մարտին՝ 5,08%:

Կիսամյակի արդյունքներով անկանխիկ օպերացիաների թիվը (53%) գերազանցել է կանխիկ օպերացիաների ցուցանիշը (47%):

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերը բյուջեում վճարել են 26,7 մլրդ դրամ:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում են ներառվել երկրում գործող բոլոր կոմերցիոն բանկերը:

Բանկերն ունեն ավելի քան 3 մլն հաճախորդ, ինչը կապված է նրա հետ, որ մի անձը կարող է բանկերում մի քանի հաշիվ ունենալ: Բնակչության 85-88%-ը բանկային համակարգում հաշիվ ունի: Ոլորտում աշխատում է 12,1 հազար մարդ»,-նշեց նա:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի ամփոփում. ՀԲՄ
Վարկային արձակուրդներ, վարկային պայմանագրերի պայմանների վերանայում: Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին...
Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են մոտ 2 տրլն դոլար
Ընդհանուր գումարից 514 մլրդ դոլարը բաժին է ընկնում JPMorgan բանկին, իսկ 1,3 տրլն դոլարը՝ Deutsche Bank-ին․․․
Evocabank-ը նշեց իր 3 և Բանկի հիմնադրման 30-ամյակը՝ Հայաստանում առաջին անգամ կազմակերպելով լուսային դրոն շոու
Ինչ վերաբերում է Սարալանջի տարածքում չոր խոտածածկի բռնկմանը, ինչը որոշ լրատվամիջոցներ կապել են Evocabank-ի միջոցառման հետ, տեղեկացնում ենք, որ…
Հայբիզնեսբանկը ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը
Այլևս պետք չէ անհանգստանալ, որ Ձեր երեխայի գումարը կսպառվի ամենաանհրաժեշտ պահին, Դուք կարող եք ցանկացած պահի համալրել քարտը...
Բարի գալուստ Արդշինբանկ
Մենք ողջունում և խրախուսում ենք բոլոր երիտասարդներին, ովքեր ցանկություն են հայտնում մասնակցել Բանկի Նախաորակավորման ծրագրին...
Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ
Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է...
Ամենաշատ