News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլլահը Լիբանանի գլխավոր խնդիրն է: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Չնայած նրան, որ Նասրուլլահը մեր մեծ թշնամին է հյուսիսային ճակատում, նա մեծ խնդիր է Լիբանանի ներսում: Մենք տեսնում ենք ողբերգություն, որը տեղի է ունենում Լիբանանում, եւ Իսրայելն օգնություն է առաջարկել»,-ասել է նա:

«Մտածեք՝ ինչ տեղի կունենա, եթե դա կրկնվի Լիբանանի գյուղերում իրանական զենքի հետ: Լիբանանում մեկ տանիքի տակ կան հյուրանոցներ եւ սենյակներ հրթիռներ պահելու համար: Եվ եթե այդ հրթիռը պայթի, ապա հյուրանոցը եւս կփլուզվի, եւ քաղաքացիները բարձր գին կվճարեն: »,-հավելել է Հանցը:

Ավելի վաղ Նասրուլլահը հայտարարել է, որ հաղորդագրություններն այն մասին, որ «Հեզբոլլահը» զենք ունի Բեյրութի նավահանգստում, որտեղ հզոր պայթյուն տեղի ունեցավ, չեն համապատասխանում իրականությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ