News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, հաղորդում է Կազինֆորմ-ը:

«Ձեր օգտին քվեարկելով՝ Բելառուսի ժողովուրդը հերթական անգամ հաստատում է իր ընտրությունը՝ հօգուտ տնտեսական բարեփոխումների քաղաքականության շարունակման, սոցիալական բարեկեցության բարձրացման ու Բելառուսի միջազգային հեղինակության ամրապնդման: Հատկապես ցանկանում եմ նշել Ձեր անձնական ներդրումը Ղազախստանի եւ Բելառուսի ռազմավարական գործընկերության զարգացման գործում: Բարձր եմ գնահատում ձեր բարեկամությունը՝ հիմնված վստահության եւ փոխադարձ ըմբռնման գործում: Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքը հետագայում եւս հուսալի հիմք կլինի տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ