News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարար եւ փոխկանցլեր Օլաֆ Շոլցը 2021 թվականին Բունդեսթագի ընտրություններում կգլխավորի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) ցուցակը: Օգոստոսի 10-ին կուսակցության ղեկավարությունն ու նախագահությունը միաձայն Շոլցին առաջադրել են որպես դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու: Այսպիսով, ՍԴԿ-ն դարձել է Բունդեսթագում ներկայացված առաջին կուսակցությունը, որը կողմնորոշվել է հիմնական թեկնածուի հարցում, հայտնում է DW-ն:

ՍԴԿ համանախագահ Զասկիա Էսկենը նշել է, որ որոշումը անսպասելի էր, եւ ընտրողներից վստահություն է խնդրել: «Մենք տրամադրված ենք վճռականորեն միասին անցնել այս ճանապարհը»,- ասել է նա:

2019թ․ Օլաֆ Շոլցը ՍԴԿ նախագահի պաշտոնի հավանական հավակնորդներից մեկն էր այն բանից հետո, երբ Անդրե Նալեսը հեռացավ այս պաշտոնից՝ կապված սոցիալ-դեմոկրատների ռեկորդային ցածր վարկանիշի հետ: Դեկտեմբերին ՍԴԿ համագումարում նա եւ բրանդենբուրգցի քաղաքական գործիչ Կլարա Գայվիցը պարտվեցին Զասկիա Էսկենին եւ Նորբերտ Վալտեր-Բորյանսին:

Վերջին խորհրդարանական ընտրություններում՝ 2017-ին, ԳԴՀ կանցլերի պաշտոնում սոցիալ-դեմոկրատների թեկնածուն եղել է Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը: Բունդեսթագի հաջորդ ընտրությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, դրանք պետք է տեղի ունենան 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչեւ հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ