News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին էր ասում, որ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել և Կառավարության հետ կարելի է խոսել անմիջական, ուղիղ: Սակայն  այլևս նամակներ  Կառավարության շենքի ընդունարանում չեն վերցնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին,  ասաց  մի խումբ լիբանանահայերի հետ կառավարության դիմաց ակցիա անող «Հայք» ազգայնական շարժման մասնակից Հրայր Կոստանյանը:

Շարժման մասնակիցները այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և «Հայենադարձություն, անկախություն, ինքնիշխանություն»  գրառմամբ պաստառներով բողոքի ակցիա էին իրականացնում՝ Կառավարությունից պահանջելով ապահովել  Լիբանանի  հայերի վերադարձը հայրենիք:

Նրանք փորձեցին նամակ հանձնել Կառավարությանը, սակայն ոստիկանները նրանց հորդորեցին դա փոստի միջոցով ուղարկել, ինչին ի պատասխան Հրայր Կոստանյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին էր ասում, որ Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն է հաստատվել և Կառավարության հետ կարելի է խոսել անմիջական, ուղիղ: Սակայն  այլևս նամակներ  Կառավարության շենքի ընդունարանում չեն վերցնում»:

Նա  հիշեցրեց նաև, որ օգոստոսի 9-ին  Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը,  51 տարեկան կդառնար, այն մարդը, ով ևս զոհը դարձավ Անկախության  և ինքնիշխանության բացակայությանը:

«Մենք եկել ենք հայրենադարձության պահանջ ներկայացնել, մենք՝ «Հայկ» ազգայնական շարժման անդամներս, համակիրներս, անկախ ներկայացուցիչներս, հայրենադարձված մեր հայրենակիցները և ընդհանրապես անկախ և  ինքնիշխան Հայաստանի  ներկայացուցիչներս, պահանջում ենք  լայնամասշտաբ հայրենադարձության գործընթաց՝ այն սկսելով լիբանանահայ հայրենադարձման կազմակերպման  աշխատանքներից, կրկնում եմ, պահանջում ենք մեկնարկել հրատապ լայնամասշտաբ հայրենադարձության գործընթաց»,- կառավարությանն ուղղված նամակից հատված ընթերցեց Հրայր Կոստանյանը:

Նա  իր ֆեյսբուքյան էջում  տեղադրած տեսանյութին կից գրել է.

«ԱԱԾ աշխատակիցը հրահանգեց ոստիկաններին.

Պաստառը պատռեք,  գցեք ոտքերի տակ։

Խոսքը «Անկախության Հռչակագիր 30» գրառմամբ պաստառի մասին է` Մայր օրենքի պաստառը, Անկախության ու Ինքնիշխանության պաստառը։ Փաստացի, ռուս և թուրքսիոնիստական ուժերին ծառայող ԱԱԾ-ն հերթական անգամ ցույց տվեց, որ դեմ է Անկախ և Ինքնիշխան պետականության վերականգնմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ