News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լիբանանի դատավորը սկսել է հարցաքննել երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարներին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, հայտնում է AP-ը:

Նախարաները պետք է նիստ հրավիրեին երկուշաբթի ավելի ուշ՝ կապված այն լուրերի հետ, որ կառավարությունը կարող է զանգվածային հրաժարական տալ: Եթե եւս չորս նախարարներ հրաժարական տան, կաբինետը կփլուզվի՝ ձեռք բերելով ժամանակավոր կարգավիճակ, մինչեւ ձեւավորվի նոր կառավարություն:

Օգոստոսի 4-ին տեղի ունեցած զանգվածային պայթյունը հասարակության վրդովմունքի նոր ալիք է առաջացրել կառավարության դեմ:

Ենթադրվում է, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի պայթյունի պատճառը հրդեհն է, որի հետեւանքով պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ: Նյութը նավահանգստում պահվել է 2013 թվականից՝ չնայած վտանգի մասին բազմաթիվ նախազգուշացումներին:

Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 200 մարդ, վիրավորվել՝ մոտ 6000 մարդ, ավերել է երկրի գլխավոր նավահանգիստը եւ վնասվել մայրաքաղաքի զգալի մասը: Պայթյունի հետեւանքով վնասը գնահատվում է 10-15 միլիարդ դոլար, գրեթե 300 000 մարդ մնացել է անօթեւան:

Պետական դատախազ Հասան Էլ-Խուրին սկսել է հարցաքննել պետական անվտանգության ղեկավար, գեներալ-մայոր Թոնի Սալիբին: Մանրամասներ չեն հաղորդվում, բայց նախատեսվում է հարցաքննել նաեւ այլ գեներալների:

Անվտանգության ծառայությունը նավահանգստում նյութերը պահելու վտանգների մասին զեկույց է կազմել եւ պատճենը հուլիսի 20-ին ուղարկել է նախագահի ու վարչապետի գրասենյակներն: Քննությունը կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես է ամոնիումի նիտրատը պահեստավորվել նավահանգստում, եւ ինչու ոչինչ չի ձեռնարկվել դրա համար:

Պայթյունի հետեւանքով ձերբակալվել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ Լիբանանի մաքսային վարչության պետը եւ նրա նախորդը, ինչպես նաեւ նավահանգստի ղեկավարը: Կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ հարցաքննվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ նախկին երկու նախարարներ։

Միաժամանակ արդարադատության նախարար Մարի-Կլոդ Նաջմը երկուշաբթի հրաժարական է տվել՝ դառնալով պայթյունի պատճառով հեռացող երրորդ նախարարը:

Եթե կառավարության 20 նախարարներից ընդհանուր առմամբ յոթը հրաժարական տան, անհրաժեշտ կլինի նոր կառավարություն ձեւավորել: Առնվազն ինը պատգամավորներ նույնպես հրաժարական են տվել:

Կիրակի օրը համաշխարհային առաջնորդները եւ միջազգային կազմակերպությունները խոստացել են Բեյրութին մոտ 300 միլիոն դոլարի անհապաղ մարդասիրական օգնություն հատկացնել, բայց նախազգուշացրել են, որ մայրաքաղաքը վերակառուցելու համար գումար չի տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ Լիբանանի իշխանությունները քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների պարտավորություն չեն ստանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում
Մարտի 19-ին` ժամը 07:21-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ