News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը
Չինական Mydrivers ռեսուրսը, վկայակոչելով վստահելի փորձագետին, մանրամասներ է հրապարակել Apple-ի առաջիկա ասուլիսի մասին, որի ժամանակ սպասվում է iPhone 12 սմարթֆոնների եւ այլ հետաքրքիր նոր արտադրանքի անոնսը, հայտնում է IXBT-ն:
 
Ինչպես եւ Worldwide Developers Conference 2020-ի դեպքում, Apple-ը կշարունակի հավատարիմ մնալ առցանց հեռարձակման ձեւաչափին` նվազեցնելով կորոնավիրուսի տարածման ռիսկը աշխատողների եւ հյուրերի շրջանում:
 
Աղբյուրը պնդում է, որ կներկայացվի ընդհանուր 9 ապրանքատեսակ, այդ թվում` iPhone 12 սմարթֆոնը: Սկզբում Apple-ի ղեկավար Թիմ Քուքը հանդես կգա կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ խոսքով, իսկ հետո նոր արտադրանքի ներկայացումը կսկսվի հետեւյալ կարգով`
 
1.        Apple Card
2.        iPad 8
3.        Apple Watch 6
4.        iPhone 12
5.        iPhone 12 Max
6.        AirTag
7.        iPhone 12 Pro
8.        iPhone 12 Pro Max
9.        AirPower
 
Apple Card կրեդիտային քարտը ներկայացվել էր դեռ անցյալ տարի, եւ հավանաբար նորացված տարբերակի ժամանակն է` օգտագործողների համար որոշակի բացառիկ օգտագործողների արտոնություններով: Ցանկում ներառված են Apple Watch 6 խելացի ժամացույցները, iPad 8 պլանշետը եւ iPhone 12-ի չորս մոդել: Նշվում է նաեւ AirTag-ի մասին. այն նոր բրելոկի տեսքով նոր գաջեթ է, որը կօգնի հետեւել եւ որոնել տարբեր իրեր:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը