News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում եւ հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սեւանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի եւ Երեւանի հյուրանոցներում: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաեւ բացակայում են իրազեկման թերթիկները: Հանգստյան որոշ տներում եւ հյուրանոցներում արձանագրված խախտումների արձանագրություններն ԱԱՏՄ-ն կներկայացնի պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։

Միաժամանակ Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ նախորդիվ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։ Իրականացվել է նաեւ 48-ժամյա կասեցում Էջմիածնում գործող մեկ տնտեսավարողի նկատմամբ։

Վերջին շրջանում շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ նաեւ կարի արտադրությունները։ Դրանցից Գյումրիում գործող մի քանիսը կրկին դիտարկվել են։

Երեւանի տարածքային կենտրոնի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են հրուշակեղենի եւ պահածոների խոշոր արտադրություններում, Երեւանի Մետրոպոլիտեի գրասենյակային տարածքում, բանկերից մեկի մասնաճյուղում եւ ոչ միայն։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում նաեւ քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են մշտադիտարկման աշխատանքները՝ արտադրամասերում, խանութներում, դեղատներում, գեղեցկության սրահներում, բժշկական կազմակերություններում:

Տեսչական մարմնի մասնագետները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում հանգամանալից ներկայացնում են նաեւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոններն ու նորմերը։

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մադրիդի իշխանությունները բանակից օգնություն են խնդրել կորոնավիրուսի հերթական բռնկման դեմ պայքարում
«Մեզ բանակի օգնությունն է անհրաժեշտ՝ ախտահանման եւ տեղի ոստիկանության ու իրավապահ մարմինների ուժեղացման համար»․․․
ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերել են ավելի քան 38 հազար դեպք
Վերջին 24 ժամում Միացյալ Նահանգներում գրանցել են COVID-19-ի 38 978 նոր դեպք եւ հաստատված հիվանդությամբ պացիենտների շրջանում մահվան 230 դեպք․․․
«Իհարկե վերադառնում եմ». Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի դեմ պայքարը միանշանակ հաջողված համարեց
Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. Առողջապահական համակարգն արել է...
Կովիդ-19-ի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և...
«Փաստինֆո». Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբան
Այս ամենը, ըստ նրա, անխուսափելիորեն մասսայական ագրեսիվ վարքի դրսևորումներ է առաջացնելու աշակերտների մոտ, որովհետև ցանկացած օրգանիզմ, հատկապես այդ...
Ավստրալիայում 14 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել
Վիկտորիա նահանգում, որի վարչական կենտրոնը Մելբուրնն է, գրանցվել է վարակման 11 նոր դեպք...