News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գանձերի որոնողը հայտնաբերել է Շոտլանդիայում երբեւէ գտնված բրոնզե դարի ամենանշանակալից գանձերից մեկը, այդ թվում` թանկարժեք զարդեն եւ 3000 տարվա հնության թուր:

Մետաղ որոնող Մարիուս Ստեփյենն ասել է, որ երջանկությունից ցնցվում էր, երբ գտավ գանձերը Փիբլզ գյուղի մերձակայքում գտնվող դաշտում, փոխանցում է AP-ն:

«Ես նախկինում նման բան երբեք չէի տեսել եւ ի սկզբանե զգում է, որ դա կարող է ինչ-որ տպավորիչ բան լինել, եւ ես հենց նոր բացահայտեցի Շոտլանդիայի պատմության մեծ մասը»,- ասել է նա:

Ստեփյենը եւ նրա ընկերները կապ են հաստատել Շոտլանդիայի կառավարության գանձարանի ​​բաժնի եւ ճամբար են հիմնել դաշտում, մինչ հնագետները զննում էին արտեֆակտները: 

Գանձապետարանների բաժնի ղեկավար Էմիլի Ֆրիմանն ասել է, որ սա «ազգային նշանակության գտածո է»: Սա Շոտլանդիայում երբեւէ պեղված բրոնզե դարաշրջանի միայն երկրորդ գանձն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել