News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 10-ին, ժամը 13։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Չարղոշան» կոչվող վայրում տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։

ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լճից (ափից մոտ յոթ մետր հեռավորությունից եւ մոտ երեք մետր խորությունից) հանել են Ռաֆայել Խ․-ի (ծնված 1983 թ․) դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ