News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին։

Թուրքական T24—ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հետաքրքրվել է, թե ինչու մինչեւ հիմա չի թույլատրվում  դեռեւս 2009–ին մահացած եւ  Թուրքիայում «Ապե Արամ» անունով հայտնի Արամ Տիգրանին  վերաթաղել  Դիարբեքիրում։

Փայլանն իր հարցադրման մեջ շեշտել է, որ Արամ Տիգրանի ընտանիքը 1915–ին հենց Դիարբեքիրից է բռնագաղթի ենթարկվել եւ մահից առաջ իր միակ խնդրանք  է եղել թաղվել Դիարբեքիրում։

Հարցադրման մեջ նաեւ Կարո Փայլանը ցանկացել է իմանալ, թե ի՞նչ նախագծեր կան Արամ Տիգրանի հիշատակի հետ կապված։

Տպել