News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան բողոքի ցույցերի ֆոնին Բելառուսից մեկնել է Լիտվա եւ ապահով վիճակում է, գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը Twitter-ում:

Ավելի վաղ Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Վակուլչիկը հայտարարել էր, որ Բելառուսի ՊԱԿ-ը մահափորձ է կանխել նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վրա:

Ըստ Վակուլչիկի` ՊԱԿ-ը Տիխանովսկայայի շտաբից հաղորդագրություն էր ստացել նրա կյանքի համար մտավախությունների մասին: «Դրանից առաջ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր որսացել, որ «սրբազան զոհաբերություն է անհրաժեշտ»: Ուղարկողն արդեն նույնականացվել է եւ մոտ ապագայում կկալանավորվի»,- ասել է Վակուլչիկը:

Արդյունքում, ըստ ՊԱԿ-ի ղեկավարի, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանով 120 մարդ էր ուղարկվել Տիխանովսկայայի շտաբի պահպանության համար:

Օգոստոսի 10-ի առավոտյան Լուկաշենկոն հայտարարել էր, որ Տիխանովսկայայի շտաբը պաշտպանության տակ է առնվել սպասվող սադրանքների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալուց հետո: «Աստված մի արասցե, պոկեին նրանցից մեկի գլուխը, տարիներ շարունակ մենք էինք պատասխան տալու: Ուստի ստիպված էինք նրանց պաշտպանության տակ առնել»,- ասել է նախագահը:
Տիխանովսկայայի շտաբում հայտարարել են, որ բողոքների ընթացքում պաշտպանություն չի խնդրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ