News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ.-ին, 30-ամյա Սարգիս Գ.-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս.-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա.-ին, 18-ամյա Դավիթ Մ.-ին, 21-ամյա Ալբերտ Ս.-ին, 22-ամյա Գևորգ Ա.-ին, 18-ամյա Դավիթ Դ.-ին, 33-ամյա Սարգիս Պ.-ին և 28-ամյա Տիգրան Բ.-ին։

Վերջինս իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Տիգրան Բ.-ն իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Ոստիկաները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։ Արդեն պարզվել է, թե ում են պատկանում ատճանակն ու դանակները։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում այրվել է 700 հակ անասնակեր
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 19։06-ին…
Նյու Յորք նահանգում կրակոցներ են արձակվել երեկույթի ժամանակ․ զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 14-ը
Ռոչեսթերի ոստիկանության ղեկավար Մարկ Սիմոնսի հաղորդման համաձայն՝ կրակոցների զոհերը 18 եւ 22 տարեկան տղամարդ ու կին են․․․
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր կենդանու և բռնկվել
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը…
«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներից մեկը երեկ մահացել է
Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության…
Հրդեհ Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական…
Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ
Կնոջ մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն…