News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

NEWS.am- ի հետ զրույցում Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը խոսել է Լիբանանում տիրող իրավիճակի մասին եեւ կիսվել իր կանխատեսումներով:

Խնդրում եմ, պատմեք, թե ինչպիսի՞ ն է  ստեղծված իրավիճակը երկրում եւ ի՞ նչ է սպասվում

Իրավիճակը շատ ծանր է. հետեւանքները լայնածավալ են` տնտեսական, նյութական, բայց հիմնականում` բարոյահոգեբանական: Մարդկային զոհեր, ավերածություններ: Մարդիկ կամաց-կամաց սկսում են ուշքի գալ, մաքրել իրենց տները, պատուհաններ եւ դռներ տեղադրել: Այստեղ արժե նշել, որ Լիբանանը նույնիսկ պայթյունից առաջ էր հայտնվել ֆինանսական ծանր վիճակում, ինչին ավելացան նաեւ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները: Սա փաստացի հանգեցրեց բիզնես գործունեության դադարեցմանը: Խնդիրներ են կուտակվել:

Վարչապետը նախօրեին հրաժարական տվեց: Բնականաբար, դա հանգեցրեց ողջ կառավարության հրաժարականին: Անհայտ է, թե երբ կսկսվեն բանակցությունները` հաշվի առնելով, որ չորս պատգամավոր հրաժարական են տվել: Իրավիճակը բավականին անորոշ է, եւ այժմ դժվար է կանխատեսել, թե որ ճանապարհով է գնալու երկիրը: Ակտիվորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը: Բայց նույնիսկ դա է դժվար կանխատեսել, թե երբ եւ ինչպես կարող են անցկացվել ընտրություններ, քանի որ անհրաժեշտ է օրինագիծ մշակել, եւ այն պետք է ստանա բոլոր կողմերի հավանությունը: Այս պահի դրությամբ այս հեռանկարը շատ անորոշ է: Այնուամենայնիվ, ամեն ինչ գնում է արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ:

Ընտրությունների անցկացումը, անկասկած, կապված է լրացուցիչ ծախսերի հետ: Արդյո՞ք Լիբանանը կարող է դա իրեն թույլ տալ

Բնականաբար, ազգային մասշտաբով ցանկացած իրադարձություն ֆինանսավորում է պահանջում: Բայց նույնիսկ հիմա` կառավարության հրաժարականից հետո, պետական ​​մարմինները շարունակում են գործել, իրավապահ համակարգը, նախարարների կաբինետը, ըստ սահմանադրության, շարունակում են աշխատել, եւ կշարունակեն մինչեւ նոր նախարարների նշանակումը: Նրանք նոր որոշումներ չեն ընդունի եւ կառավարության նիստեր չեն անցկացնի, սակայն բոլորը շարունակում են կատարել իրենց գործառույթները: Կա խորհրդարան, կա նախագահ, նախարարներն աշխատում են:

Հասա՞վ արդյոք օգնությունը հասցեատերերին:

Նախատեսված է Հայաստանից մարդասիրական օգնության երեք թռիչք: Առաջին երկու թռիչքն արդեն իրականացվել է, օգնությունը հասել է Բեյրութ, եւ այն նախատեսված է տուժածների համար, ոչ միայն` համայնքի ներկայացուցիչների:

Ըստ Ձեզ` լիբանանահայերից շատերը կցանկանա՞ն լքել Լիբանանն եւ տեղափոխվել Հայաստան

Այժմ առաջնայինը հայ համայնքի վերականգնումն է` բնակարանային, համայնքային կառույցները, դպրոցները, թերթերը, եկեղեցիները, բոլոր այն հենասյուները, որոնց վրա հիմնված է համայնքը: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ ցանկացած աղետ բնակչության արտահոսք է հրահրում: Բնականաբար, նման ցանկություններ առաջանում են: Եվ այստեղ անհրաժեշտ է համոզվել, որ Լիբանանից հեռացող հայերն իրենց հայացքներն ուղղել են դեպի իրենց պատմական հայրենիքը:

Արդյո՞ք պայթյունի հետեւանքով տուժել է ձեր թերթի գրասենյակը

Խմբագրությունը տուժել է: Պայթյունի պահին ես գրասենյակում էի: Պատուհաններն ու դռները կոտրվել են: Վնասվել է ժողովի դահլիճը: Խմբագրությունը մեծ նյութական վնաս է կրել, ուստի մենք դիմել ենք մեր օտարերկրյա ընթերցողներին` խմբագրությունը վերականգնելու հարցում օգնության խնդրանքով: Մեր խմբագիրներից մեկը տանն էր` նավահանգստի տարածքում: Նա լուրջ վնասվածք է ստացել, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց
Գողոնն առգրավվել է…
Boeing ընկերությունը 700 հազար դոլար կհատկացնի ԱՄՆ-ում հրդեհների հետեւանքով տուժած բնակիչների օգնության համար
Boeing-ը 500 հազար դոլար կհատկացնի Ամերիկյան Կարմիր խաչին՝ Վաշինգտոն, Օրեգոն եւ Կալիֆոռնիա նահանգներում հրդեհներից հետո օգնության համար․․․
Գողություն կատարելու կասկածանքով Վաղաշեն գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից բերման են ենթարկել չորս անձանց
Պարզվել է, որ երեք պատանիները պատուհանից մուտք են գործել Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենք, գողացել ջեռուցման…
Չինաստանում մաթեմատիկայի ուսուցիչը սխալ պատասխանների պատաճառով մահացու ծեծել է տարրական դպրոցի աշակերտուհուն
Որպես սխալ պատասխանների պատիժ մանկավարժը աղջկան ծնկի է բերել եւ սկսել քաշել աշակերտուհու ականջներն ու խփել գլխին․․․
Վրաերթ Երեւանում. բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկված տղամարդու կյանքի համար (ֆոտո)
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի…
Այրված բեռնատարի ճանապարահատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել…