News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը չի շնորհավորելու Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ավստրիայի նախագահի մամուլի քարտուղար Ռեյնհարդ Փիքլ-Հերքը:

«Դաշնային նախագահը շնորհավորական հեռագիր չի ուղարկի»,- նշել է գործակալության աղբյուրը:

Պատճառը նա չի բացատրել:

Ավելի վաղ մի շարք արտասահմանյան առաջնորդներ, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության եւ ՉԺՀ-ի նախագահը, շնորհավորել էին Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ:

Կիրակի օրը Բելառուսում նախագահական ընտրություններ էին անցկացվել: Ըստ ԿԸՀ-ի` Լուկաշենկոն հաղթանակ է տարել 80.08 տոկոսով, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` 10.09 տոկոս: Միեւնույն ժամանակ, Տիխանովսկայայի շտաբը հայտնել է, որ իրենք չեն ճանաչում ԿԸՀ-ի արդյունքները, նշելով, որ հանրապետության բոլոր շրջանների ընտրատեղամասերից ստացված տվյալները ցույց են տվել, որ նա հաղթել է ձայների 70-80 տոկոսով:

Կիրակի երեկոյան բելառուսական մի շարք քաղաքներում զանգվածային չարտոնված բողոքներ էիմ բռնկվել, որոնք շարունակվում էին նաեւ երկուշաբթի երեկոյան: Ցուցարարները Մինսկի կենտրոնում աղբարկղերից բարիկադներ էին կանգնեցրել: Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ եւ լուսաձայնային նռնակներ է օգտագործել եւ ցուցարարներին դուրս մղել քաղաքի կենտրոնից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ