News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 20
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բոլոր երկրներում լրատվական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության մեջ դրոններ վաղուց են օգտագործում, ու դրանցով անձնական բնույթի տեղեկությունների հավաքումն ու տարածումը, որպես կանոն, ներկայացվում է հանրային շահի պաշտպանության դիրքերից: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան:

Նա գրել է. «Դրոնների օգտագործումը, սակայն, կարող է սահմանափակել ոչ միայն ուրիշի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, այլև՝ բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը:

Առանց բնակարանի սեփականատիրոջ համաձայնության, այլ անձանց համար դրսից ոչ տեսանելի տարածքի տեսանկարահանումը որոշակի բարձրությունից՝ ըստ էության բնակարան ապօրինի մուտք գործելուն և դրա հանրային վտանգավորությանը համարժեք գործողություն է: Այն չունի տվյալներ հավաքելու ու տարածելու լեգիտիմ հիմնավորում, ուստի պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն:

Վերջին հաշվով՝ ի՞նչ տարբերություն. բնակարանի ներսը և առկա իրադրությունը այլոց տեսանելի և/կամ լսելի է դառնում ֆիզիկապես այնտեղ ներթափանցելով, թե տեխնիկական միջոցի կիրառմամբ՝ առանց այդպիսի ներթափանցման»:

Տպել